Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

am en ru
Mayisi 6-its` 12-n enkats zhamanakahatvatsowm akarhakorde hradadari pahpanman rhezhime khakhtel e showrj 150 angam_60615

Մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ընդհանուր առմամբ, անցնող շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդի թիկունքում` հիմնականում կենտրոնացման շրջաններում, նկատվել են նաև սահմանափակ քանակությամբ տեղաշարժեր, ինչին պաշտպանության բանակի դիրքապահ անձնակազմը աչալրջորեն հետևել ու պահել է վերահսկողության ներքո:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում զգոնության բարձր մակարդակով իրականացնել մարտական ծառայություն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ