Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

am
Mayr At`orhowm meknarkel e Geragowyn hogewor khorhrdi zhoghove_76031

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի օրակարգային հարցերից է վերջին շրջանում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը:  

Հիշեցնենք, որ նախօրեին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները ներխուժել էին Վեհարանի տարածք՝ պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Սակայն այսօր վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է նրանց դուրս բերել Վեհարանի տարածքից:

Կատարվածը, այնուամենայնից, չի ստիպել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին հետ կանգնել իրենց պահանջից. նրանք շարունակում են բողոքի ակցիաները Մայր Աթոռի տարածքում և չեն պատրաստվում հեռանալ։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ