Մայրաքաղաքում ծառերի ոռոգումը շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով. քաղաքապետարան

am
Mayrak`aghak`owm tsarheri orhogowme sharownakvowm e erkhert`, arhandzin depk`erowm naew erhahert` zhamanakats`owyts`ov. k`aghak`apetaran_10728

Շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանում շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով ծառերի ոռոգումը: Աշխատանքներում ներգրավված են մարդկային և տեխնիկական ռեսուրսներ: Առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է նաև խորքային հորերից մղվող ջրերով:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հատուկ ժամանակացույցով ոռոգման աշխատանքները կշարունակվեն մինչև եղանակային պայմանների մեղմացումը, որից հետո գործընթացը կշարունակվի սովորական ժամանակացույցով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ