Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդես Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում (Լուսանկարներ)

am en
Mayrowt`yan ew geghets`kowt`yan tonin nvirvats ts`owts`ahandes Armaviri RhAK eritasardakan akowmbowm (Lowsankarner)_53683

Լավ ընտանիք կազմել և լավ ծնող դառնալ չի կարող այն մարդը, ով իր ծնողների համար լավ զավակ չէ։

Ապրիլի 7-ին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում տեղի ունեցավ նկարչական դասընթացի մասնակիցների՝ մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը, որը նրանց անդրանիկ ցուցահանդեսն էր:

Ցուցահանդեսի բացումն ազդարարվեց ջութակի անզուգական հնչյուններով՝ ի շնորհիվ Հասմիկ Գալստյանի:

Այն հիանալի առիթ էր մասնակիցների համար՝ ցուցադրելու իրենց սերն ու նվիրվածությունը ծնողների հանդեպ։ Մասնակիցները մեծ պատրաստակամությամբ էին մոտեցել  ցուցահանդեսին, հենց դրա համար էլ ցուցահանդեսը կայացավ՝ գերազանցելով սպասելիքները. այդ էին փաստում հյուրերի հիացմունքի խոսքերը՝ ուղղված սաներին և դասավանդող՝ Նազիկ Եղիազարյանին։

Ցուցահանդեսի մասնակիցները պարգևատրվեցին  պատվոգրերով։

Ներկա էին ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները, նկարչական դասընթացի սաների ծնողները և բարեկամները։

Ցուցահանդեսի հյուրերն էին նաև Արմավիրի Երկրապահ կամավորականների միության ավագ և երիտասարդ կառույցների անդամները, որոնք նկարչական դասընթացի դասավանդող Նազիկ Եղիազարյանին պարգևատրեցին «Երկրապահ կամավորականների միության Վազգեն Սարգսյանի անվան» պատվոգրով՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ցուցահանդես կազմակերպելու համար։

Ցուցահանդեսը անցավ ջերմ մթնոլորտում, հնչեցին բազմաթիվ կարծիքներ և գովեստի խոսքեր, որոնք մեկ անգամ ևս փաստեցին, որ նկարչական դասընթացները Արմավիրի ՌԱԿ ակումբում ընթանում են ծրագրին համապատասխան և արդարացնում են սպասելիքները։

Ցուցահանդեսի ընթացքում մայրերին ուղղված շնորհավորանքներից անմասն չմնաց նաև փոքրիկ Մարինկան, ով թեպետ չի կարողանում նկարել, սակայն հիանալի ասմունքում է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ