Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Մեքենան մխրճվել է գազատար խողովակի մեջ՝ առաջացնելով խոշոր հրդեհ

am
Mek`enan mkhrchvel e gazatar khoghovaki mej, arhajats`nelov khoshor hrdeh_75427

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:35-ի սահմաններում 38-ամյա Մուշեղ Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 49 UV 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 4-րդ գյուղի ճանապարհին տեղադրված գազատար խողովակին:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն բախման հետևանքով ամբողջովին վնասվել է գազախողովակը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերության ծառայողները։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ