Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Մեկնարկել է Ձմեռ պապի տոնական շրջագայությունը

am en ru
Meknarkel e Dzmerh papi tonakan shrjagayowt`yowne_37113

Ամանորի հրաշագործ Ձմեռ պապը կիրակի օրվանից սկսել է իր 62-րդ ուղեւորությունն ամբողջ աշխարհում՝ շնորհավորելու Սուրբ ծննդյան տոնիկապակցությամբ եւ հանձնելու նվերներ բոլոր երեխաներին: Այս մասին տեղեկացնում է NORAD-ը:

«NORAD հետեւում է Սանտային» ժրագիրը մեկնարկել է 1955 թ., եւ այդ ժամանակից ի վեր ամեն տարի Սուրբ ծննդյան նախօրեին ВВС-ի Կոլորադոյի բազան դառնում է Սանտայի Սուրբ ծննդյան ճանապարհորդությանը հետեւելու կենտրոն:

 

Ձմեռ պապը Հյուսիսային բեւեռի իր բնակավայրից թռել է ինը հյուսիսային եղջերուներ ունեցող սահնակով, իսկ հեքիաթային սահնակի երկարությունը հավասար է 75 սառնաշաքարային ձողիկների կամ 150 կոնֆետի երկարության, իսկ  լայնությունը հավասար է 40 ձողիկների կամ 80 կոնֆետի լայնության: Սահնակի  բարձրությունը եւս չափվում է քաղցրավենիքով, այն համարժեք է 55 սառնաշաքարային ձողիկների  կամ 110 կոնֆետի բարձրության, իսկ սահնակը թռիչքի ժամանակ կշռում է այնքան, ինչքան 75,000 սառնաշաքարային ձողիկները: Սահնակը բարդ առաջադրանք է իրականացնում. ամբողջ աշխարհում շրջում է՝ տեղափոխելով զգալի մեծությամբ բեռ, քանի որ Սանտայի քաշը կազմում է մոտ 117 կիլոգրամ, իսկ նվերները կշռում են տասնյակ տոննա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ