Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը

am
Meknarkel e Erewani avaganow artahert` niste_76775

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը. օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության օրն է: Նիստը վարում է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

 

«Այսօրվա նիստը հրավիրված է օրենքի ուժով: ՏԻՄ մասին օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ օրը հրավիրում է նիստ, որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը»,-ասաց Արեյանն՝ առաջարկելով քաղաքապետի արտահերթ ընտրությունները նշանակել հուլիսի 16-ին ժամը 11:00-ին:

 

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ առաջարկեց քաղաքապետի ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ