Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Մեկնարկել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը

am
Meknarkel e Torontoyi mijazgayin kinop`arhatone_94667

 

Կանադայի Տորոնտո քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 6-ին մեկնարկեց Տորոնտոյի 43-րդ միջազգային կինոփառատոնը (Toronto International Film Festival, TIFF):  Փառատոնի կազմակերպիչները վստահեցրել են, որ ընդամենը 11 օրվա ընթացքում հանդիսատեսը կդիտի աշխարհի 83 երկրների ռեժիսորների կողմից նկարահանված 342 ֆիլմ, փոխանցում է The Hollywood Reporter-ը:

Փառատոնի ընթացքին հետևողները առավել մեծ ուշադրություն են դարձնում «Գալա-ծրագրին» և «Հատուկ ծրագրին», որոնցում ներկայացված ֆիլմերը սովորաբար դառնում են կինոփառատոնի հաղթողներ, իսկ հետագայում «Օսկար» ամենահեղինակավոր կինոմրցանակի հավակնորդներ: Այս տարի Տորոնտոյում սպասվում է 21 համաշխարհային պրեմիերաներ, 7 միջազգային, 8 հյուսիսամերիկյան և 11 կանադական պրեմիերաներ:

Տորոնտոյի փառատոնի բացման ֆիլմը  Դևիդ Մաքքենզիի «Թագավորն օրենքից դուրս» պատմական դրամայի համաշխարհային պրեմիերան է՝ Քրիս Փայենի մասնակցությամբ, որը պատմում է Անգլիայից անկախության համար պայքարող շոտլանդական միապետի մասին:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ