Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մենք աշխատում ենք Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու ուղղությամբ. Մոգերինի

am ru
Menk` ashkhatowm enk` Irani het mijowkayin gortsark`e pahpanelow owghghowt`yamb. Mogerini_61227

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ աշխատանքներ են տարվում Իրանի հետ միջուկային համաձայնագիրը փրկելու համար: Այս մասին գրում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Մոգերինին այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիվանագետը ընդգծել է, որ կողմերը արդեն սկսել են ինտենսիվ բանակցություններ վարել՝ պայմանագիրը փրկելու համար: Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին կներկայացվի խնդրի լուծումը:

«Եթե ցանկանում ենք փրկել այս գործարքը, ապա մենք պետք է մտածենք, թե ինչպես դա հնարավորինս արագ անենք», - ասել է Մոգերինին:

Հիշեցնենք, որ 2015 թ. Իրանի և միջազգային վեցնյակի միջև ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի՝ Թեհրանը սառեցնում է իր միջուկային ծրագիրը, որի դիմաց մասնակի վերացվում են պատժամիջոցները:

Սակայն օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի հանդեպ պատժամիջոցները վերահաստատելու մասին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ