Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Մենք չենք կարող տասը րոպե անվտանգության վակուում թույլ տալ. ՀՀ ԱԳ նախարար

am
Menk` ch`enk` karogh tase rope anvtangowt`yan vakowowm t`owyl tal. HH AG nakharar_74475

Եվրոպական այցի ավարտին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել EU Observer հանդեսին, որի ժամանակ  մասնավորապես ասել է. «Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական վենդետան բացառվում է, սակայն ոչ մեկը օրենքից վեր չէ, օրինակ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով անձեռնմխելի էր:

Հայաստանն անկախ արտաքին քաղաքականություն է վարում: Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ է: Միտում կա այդ բլոկը դիտարկելու որպես դիսֆունկցիոնալ, ինչ-որ վատ բան, սակայն դա հնարավորություն է: Մենք անդամ ենք և դրանից օգուտներ ունենք:

Ի տարբերություն նախկին խորհրդային տարածքում՝ Վրաստանում, Ուկրաինայում տեղի ունեցած «գունավոր» հեղափոխությունների, Երևանում թավշյա հեղափոխության օրերին փողոցներում միայն հայկական եռագույն դրոշներ էին, որովհետև դա միայն ներքին հարց էր՝ ժողովուրդը արդար հասարակությունում ապրելու ցանկություն էր հայտնում, աշխարհաքաղաքական հարցեր, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու ցանկություն չէր հայտնում:

Այն, ինչ կատարվել է Հայաստանում, արդյո՞ք Ձեզ համար բավարար ժողովրդավարական չէ, թե ժողովրդավար որակվելու համար անպայման պետք է հակառուսական լինի: «Դուք Ռուսաստանի հե՞տ եք, թե՝ ոչ» հարցադրմամբ եվրոպացի պաշտոնյաների հետ երբեք խոսակցություն չի լինի: Ռուսաստանը այսօր ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Արդյոք այստեղ կա՞ ուրիշ որևէ մեկը, որ պատրաստ է նման օգնության: Նայեք երկրներին, որոնք ցանկանում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, որքա՞ն երկար ժամանակ է նրանք հերթում են՝ տասը տարի: Մենք չենք կարող տասը րոպե անվտանգության վակուում թույլ տալ: Նայեք Ադրբեջանին, նայեք Թուրքիային՝ այդ երկու երկրները 27 տարի շրջափակման մեջ են պահում մեր երկիրը, որը անվտանգության էկզիստենցիալ սպառնալիքներ ունի: Նավթի և գազի պատճառով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին Արևմուտքի հարմարվելը ցույց է տալիս, որ Եվրամիության ռեալ քաղաքականությունը ավելին է, քան այն կցանկանային ընդունել:

Յուրաքանչյուր կառավարություն շարժվում է ազգային շահերով: Եվրամիությունը շատ է արժևորում իր էներգետիկ հետաքրքրություններով պայմանավորված հարաբերությունները»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ