Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մենք նախանձախնդիր ենք, որպեսզի երկրի ներքին և արտաքին հարցերը լուծում ստանան ՀՀ պետական ինստիտուտներում. Հայկ Նահապետյան (տեսանյութ)

am
Menk` nakhandzakhndir enk`, orpeszi erkri  nerk`in ew artak`in harts`ere  lowtsowm stanan HH petakan institowtnerowm. Hayk Nahapetyan (tesanyowt`)_99731

   «Քրիստոնեական արժեհամակարգի և  ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ  Հայկ Նահապետյանը՝ այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրության մեղադրանքով, իրենց մոտ կատարված խուզարկությունը հնարավոր է ունենա իրենց գաղափարախոսությունը լռեցնելու, գործունեությունը դադարեցնելու միտում:

Այս առիթով՝ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը հետաքրքրվեց՝ քանի որ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը Հայաստանում ազգային արժեքների պաշտպանության գաղափարախոսությունն է տանում, ինչպե՞ս է գնահատում Հայաստանի նոր կառարության վարած քաղաքականությունը՝ ազգային արժեքների պահպանության հարցում.

«Իրենք գործնականում որևիցե քայլ, որը կլինի օրենքների ընդունում, օրենքների նախագծերի քննարկում՝ չեն անում: Ինչի դեմ մենք պայքարել ենք՝ եղել է նախկին իշխանությունների օրոք: Քանի որ մենք հանդես ենք գալիս «Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնությամբ», մենք նախանձախնդիր ենք, որպեսզի երկրի  ներքին և արտաքին  կյանքին վերաբերվող բոլոր հարցերը  լուծում ստանան ՀՀ պետական ինստիտուտներում:

   Այդ առումով, Փաշինյանը մեկ փորձ արեց՝ նախկինում մեզանից վերցված  ինքնիշխանության կարևոր բաղադրիչը մեզ վերադարձնելու ուղղությամբ, խոսքս վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին, այսինքն՝ մեր թոշակառուների գումարները այլևս չպետք է գնային արևմտյան բանկեր ու աշխատացնեն այլ երկրների տնտեսությունները, այլ մնան մեր երկրում:  Փաշինյանը փորձեց՝  հայտարարեց, որ դեմ են այս օրենքին, բայց հաջորդ օրը  հանդիպեց համաշխարհային  բանկի համապատասխան ներկայացուցիչների հետ և մեկ օր հետո ասաց՝ անդառնալի է, որպեսզի հակառակ որոշում կայացնեն: Սա միակ դեպքն է, երբ ՀՀ վարչապետը փորձ արեց ընդդիմանալ միջազգային կառույցներին, որոնք իրականացնում  են ՀՀ արտաքին կառավարումը, և ձախողեց»,- նկատեց Նահապետյանը: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ