Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մենտոր Բունիաթյան

am
Mentor Bowniat`yan_41549

Մենտոր Բունիաթյանը ծնվել է 1877թ․-ին Նախիջևանի Ցղնա (այժմ՝ Չանանաբ) գյուղում։ Կրթությունն ստացել է Լայպցիգի, Բեռլինի, Ստրասբուրգի և Մյունխենի համալսարաններում։ 1903թ․-ին Բունիաթյանն ստանում է Մյունխենի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտորի գիտաստիճան և արդեն 1915թ․-ից սկսում է դասավանդել Մոսկվայի համալսարանում։ Այնուհետև աշխատել է Թիֆլիսում ու Երևանում՝ ամեն կերպ օգտակար լինելով նորանկախ Հայաստանի Հանրապետությանը։

Մենտոր Բունիաթյանը Հայ Ժողովրդական կուսակցության անդամ էր, Կովկասում մնաց մինչև 1920 թ․-ը, այդ ողջ ընթացքում ջանում էր ամեն ինչ անել Երևանի կառավարության տնտեսական կարիքները հոգալու և բարելավման ուղիներ փնտրելու համար։ Ամեն դեպքում անվստահության մթնոլորտ էր տիրում, դաշնակցականները վստահությամբ լցված չէին Եվրոպայի համալսարաններում սովորած ՀԺԿ անդամների նկատմամբ։

1920թ․-ին Բունիաթյանը մեկնում է Ֆրանսիա և հաստատվում այնտեղ։ 1925-1940թթ․-ին նա դասախոսում էր Փարիզի համալսարանում, 1937թ․-ին աշխատում էր Ժնևի համալսարանի բարձրագույն միջազգային հետազոտությունների ինստիտուտում։

Երկրորդ Համաշխարհաին պատերազմի տարիներին իր աշխատանքներում հաճախ է անրադարձել քաղաքատնտեսության կարևորագույն հարցերին։ Իր տնտեսագիտական վերլուծությունները ուսանելի են եղել ինչպես Արևմտյան շատ երկրների, այնպես էլ Խորհրդային կարգեր ընդունած պետությունների տնտեսական համակարգի համար։

Ամերիկյան ու եվրոպական շատ երկրներ ընդօրինակել են Բունիաթյանի տնտեսական վերլուծությունները։ Տնտեսական ճգնաժամերի պայմաններում առևտրական կառույցների համար այդ վերլուծություննեը միջոց են ծառայել որոշակի հավասարակշռության հասնելու համար։

Նա իսկապես համաշխարհային մակարդակի տնտեսագետ էր, հանդիսանում էր Միացյալ Նահանգների քաղաքական գիտությունների ակադեմիայի, տնտեսական գիտությունների ֆրանսիական ընկերության և մի շարք այլ տնտեսական կառույցների անդամ։ Ֆրանսիայում առանձնակի հետաքրքրություն է դրսևորել ազգային կյանքի նկատմամբ։ Հայաստանը առիթ չունեցավ հանդելու հերթական անգամ Բունիաթյանին, հատկապես Սառը պատերազմի տարիներին, երբ նա և իր տնտեսագիակա ու քաղաքագիտական վերլուծություններն այդքան պետք էին հայ ժողովրդին։ Նա կյանքից հեռացավ 1969թ․-ի դեկտեմբերի 31-ին Փարիզ քաղաքում։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ