Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մեր բանակը պաշտպանական է, սակայն այլեւս պետք է լինի ազատագրական բանակ. Փոստանջյանը՝ «Եռաբլուրում»

am
Mer banake pashtpanakan e, sakayn aylews petk` e lini azatagrakan banak. P`ostanjyane, <<Erhablowrowm>>_100793

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, կուսակցության անդամների եւ համախոհների հետ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին:

Նա նշել է, որ յուրաքանչյուր հայ մարդու համար այսօր շատ կարեւոր տոն է, քանի որ բոլորս միասին ձեռք բերեցինք Անկախություն, պայքարեցինք, ու նաեւ այդ պայքարի արդյունքն էր, որ ունեցանք ազատագրված Հայրենիք. «Եռաբլուրը մեր ժամանակակից պատմության մեջ կարեւոր վայր է, որովհետեւ այստեղ են մեր հերոսները, ում առջեւ խոնարհվում ենք, ու նաեւ՝ մեզ ուժեղ եւ ապահով ենք զգում, լիցքեր ենք ստանում»:

Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ ԱՍԱԼԱ-ն սկսեց ազատամարտը, որը հետագայում վերածվեց անկախ Հայաստանի, եւ այսօր ունենք անկախ բանակ՝ կայացած միակ քաղաքական ինստիտուտը, որը 2016 թվականին ասաց, որ կայացած է եւ պահեց մեր հողը:

Կուսակցության նախագահը մոտեցավ եւ Անկախության տոնի առթիվ  շնորհավորեց զոհված ազատամարտիկների, Հայոց ազգային բանակի նահատակների հարազատներին, ընդգծեց, որ նրանց կորուստը բոլորիս կորուստն է, եւ որ Եռաբլուրում հանգչող մեր հերոսներն էին, որ մեզ պարգեւեցին Անկախություն:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ մեր բանակը ներկայում պաշտպանական է, սակայն այլեւս պետք է լինի ազատագրական բանակ, եւ մեր ռազմական դոկտրինը նույնպես պետք է փոփոխության ենթարկվի՝ այլեւս ոչ թե պաշտպանական, այլ կանխարգելիչ ու նաեւ հարձակողական լինեն գործողությունները, որպեսզի թշնամին այլեւս չհամարձակվի հարձակողական գործողություններ իրականացնել:

Զորավար Անդրանիկի հուշաքարի մոտ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Զորավարն ամենաավագն է Եռաբլուրում ամփոփված մեր հերոսներից, եւ նրան համարժեք մեծությունը չունենք, ընդգծեց, որ բոլորս Զորավարի անցած ճանապարհով ենք դաստիարակվել, եւ իր պատգամը, իր ուղերձը, իր «Մարտական հրահանգները» այսօր էլ արդիական են եւ կիրառելի են մեր Ազգային բանակում: Բոլորս պետք է առաջնորդվենք այդ «Մարտական հրահանգներով», որոնք արդար են եւ կանոնակարգում են եւ՛ զինվորների, եւ մարդկային հարաբերությունները:

Զարուհի Փոստանջյանը կուսակիցների եւ համախոհների հետ ծաղիկներ խոնարհեց հերոսների հուշաքարերին:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ