Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մեր մեծ պատերազմը չի ավարտվել, իսկ հաղթել կարող ենք միայն միասնությամբ. Թևան Պողոսյան

am
Mer mets paterazme ch`i avartvel, isk haght`el karogh enk` miayn miasnowt`yamb. T`ewan Poghosyan   _96959

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում արել է այսպիսի գրառում.

 

 «Գաղտնալսում։ Նպատակը՝ ստանալ տեղեկատվություն, որը թույլ կտա խանգարել դիմացինին հասնել իր նպատակներին ու շահերին։ Դրա բարոյական կողմն, իհարկե, այլ հարց է։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Մեր անվտանգության բացերը։ Եթե եղել է այս դեպքի հնարավորությունը, ապա այն կարող է լինել նաև այլ թեմաներով։ Այս դեպքը, վստահ եմ, կհետաքննվի և, հուսով եմ, որ մեղավորները կկրեն օրենքով նախատեսված հետևանքները։

 

Ավելի մեծ պատկերում եմ խնդիր տեսնում։ Մեր պատերազմը չի ավարտվել։ Անվտանգությունը ոչ միայն տեխնիկական հարց է, այլ, առաջին հերթին, վարքագծային ու մտածելակերպի։ Մենք սրա մասին պետք է հիմա մտածենք ու ճիշտ տրանսֆորմացիա անցնենք։

Ի՞նչ դասեր կքաղենք։ Կգիտակցե՞նք, որ վարքագիծ ու մտածելակերպ պետք է փոխենք, որ մեր գործողությունների հետևանքով այլևս չունենանք դեպքեր, երբ մեր թշնամիները կկոտրեն մեր կայքերը, կգողանան մեր նամակները, կգողանան սոցցանցերի մեր հաշիվները, կլսեն մեր հեռախոսները։ Ու սա ոչ միայն պաշտոնատար անձանց, այլ նաև մեզ՝ բոլորիս է վերաբերում. մենք ինքներս ի՞նչ ենք անում, որ մեր վարքագծով ու մտածելակերպով չստեղծենք այդ հնարավորությունը։ Օրինակ՝ երբ խնդրեն մեր հեռախոսը հանձնել հատուկ շենք մտնելու առաջ, ոչ թե ջղաձգվենք, այլ հանգիստ հանձնենք։ Նույնիսկ եթե մոռանան ասել, մենք հիշենք ու թողնենք ընդունարանում։Ու այսպես տարբեր գործողություններ, որոնք ուղղված են լայն իմաստով մեր անվտանգությանը։ Ու դա անել գիտակցված։

Մեր մեծ պատերազմը չի ավարտվել։ Իսկ կարող ենք հաղթել, եթե լինենք միասնական ու միասնաբար ձգտենք մեր երազանքներին ու հաղթանակներին։

Դուխով

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ