Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Մերձավոր Արևելքի բոլոր խնդիրների պատճառը Իրանն է. Իսրայելցի գործիչ

am ru es
Merdzavor Arewelk`i bolor khndirneri patcharhe Irann e. Israyelts`i gortsich`_70750

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դաննի Դանոնը Իրանն Մերձավոր Արևելքի բոլոր խնդիրների պատճառ է անվանել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուրշաբթի օրը քննարկում է անցկացրել «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի համապարփակ դիտարկում» թեմայով:

«Կասկած չկա, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի անկայունության հիմնական աղբյուրը Իրանն է: Սիրիայից մինչև Եմեն իրանական ռեժիմը բռնություն և արյունահեղություն է սերմանում ողջ տարածաշրջանում՝ գրեթե յուրաքանչյուր երկրում աջակցելով ահաբեկչության », - ասված է Իսրայելի մշտական ​​ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ մեր տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված առաջին քայլը պետք է լինի իրանական ռեժիմի անզիջում դիմադրությունը», - եզրափակել է Դանոնը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ