Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Մերձավոր Արևելքում մոտ 80 միջուկային մարտալիցք կա

am en ru
Merdzavor Arewelk`owm mot 80 mijowkayin martalits`k` ka_68568

 Իրանի արգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում մոտ 80 միջուկային մարտալիցք կա, սակայն դրանցից ոչ մեկը չի պատկանում Իրանին: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

 «Մերձավոր Արևելքում առնվազն 80 միջուկային մարտագլխիկներ են տեղակայված, որոնցից ոչ մեկը Իրանում չի գտնվում», - ասել է Զարիֆը՝ հավելելով, որ այդ միջուկային զենքերը պատկանում են «պատերազմ հրահրողներին, որոնք աղաղակում են ռազմական միջուկային ծրագրի ոլորտում Իրանի հավակնությունների մասին»: «Ժամանակն է սկսել խոսել տարածաշրջանային և արտատարածաշրջանային սպառնալիքների մասին», - եզրափակել է նա: 

Իր թվիթթերյան էջում Զարիֆը տեղադրել է աղյուսակ, որն արտացոլում է 2018 թ. հունվարի դրությամբ տարբեր երկրների միջուկային զենքերի քանակը՝ վկայակոչելով  Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետազոտությունները: Այս ցուցակում Իսրայելին վերագրվում է 80 միջուկային զենք:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ