Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Մեծ Բրիտանիայի վարչապետը սպառնացել է պաշտոնանկ անել ԱԳ նախարարին

am
Mets Britaniayi varch`apete sparhnats`el e pashtonank anel AG nakhararin_75263

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պաշտոնանկ կանի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին և մյուս նախարարներին, եթե նրանք փորձեն խոչընդոտներ ստեղծել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացքում, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:

«Մենք դեռևս Brexit-ի հարցում մեր դիրքորոշման փուլում ենք, ես կառավարության իմ գործընկերներին թույլ եմ տվել արտահայտել իրենց անձնական դիրքորոշումը: Եվ այժմ, երբ առաջարկը համաձայնեցվել է, անհրաժեշտ է հավաքական պատասխանատվություն կրել»,- ասել է Թերեզա Մեյը:

Քննարկումների արդյունքներով՝ Մեյը հայտարարել էր, որ ՄԵծ Բրիտանիան առաջարկ է հնչեցրել՝ Ազատ առևտրի գոտի ստեղծել ու սահմանել ապրանքատեսակների ցուցակ, որոնք չեն հայտնվի հնարավոր սահմանափակումների շրջանակում: Որոշ շրջանակներում, սակայն, տեսակետ է հնչել, որ Բրիտանիան, այնուամենայնիվ, կախված կմնա ԵՄ-ից:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ