Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Մեծ շուքով պիտի նշուի The Armenian Mirror-Spectator-ի հիմնադրութեան 85- ամեակը

am
Mets showk`ov piti nshowi The Armenian Mirror-Spectator-i himnadrowt`ean 85- ameake_27643

Օրերս մեծ շուքով պիտի նշուի Ռամկավար Ազատական Կուսակցութեան անգլիատառ օրկան The Armenian Mirror-Spectator հիմնադրութեան 85-րդ տարեդարձը:

 

Այս մասին «Հայ Ձայն» տեղեկութիւն ստացաւ պարբերականի խմբագիր Ալին Գրիգորեանէն: Գրիգորեան նաեւ նշեց, որ այս առթիւ պիտի կայացուի լրագրողներու յատուկ սեմինար-խորհրդաժողով մը, որուն հրաւիրուած են եւ ելոյթներով հանդէս պիտի գան միջազգային վարկ ունեցող տասնեակ անուանի լրագրողներ եւ խմբագիրներ:

 

Ան նշեց, որ սեմինար- խորհրդաժողովի գլխաւոր թեման յատկացուած պիտի ըլլայ լրատուական դաշտին մէջ առկայ խնդիրներուն եւ Fake propaganda երեւոյթին:

Ան այս առումով յայտնեց, որ հայութեան համար եւս Fake propaganda -ի հարցը կարեւորագոյն օրակարգ պէտք է դառնայ տրուած ըլլալով, որ Հայաստանի եւ հայ ժողովուրդի թշնամիները յաճախ լրատուական այս տիպի «զէնք»երով կը փորձեն խեղադիւրել ճշմարտութիւնները եւ այդպիսով հարուած հասցընել հայ ժողովուրդին:

 

Խորհրդաժողովի ընդհանուր օրակարգին մաս պիտի կազմէ Հայաստանի եւ Արցախի, ինչպէս նաեւ Միջին Արւելքի հայութեան եւ փոքրամասնութիւններուն դիմագրաւած հիմնահարցերը:

 

Նշենք, որ 85-ամեայ The Armenian Mirror-Spectator կը համարուի Միացեալ Նահանգներու անգլիատառ ամէնէն երկարակեաց պարբերականը, որուն խմբագիր Ալին Գրիգորեան, այս պաշտօնը կը վարէ 20 տարիէի ի վեր:

 

 

Սագօ Արեան

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ