Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Մեզ սպանող պոպուլիզմը

am
Mez spanogh popowlizme_22256

Ասում ենք՝ աշխարհը փոխվել է: Նոր մոտեցումներով առաջ գնացող մարդկությունը սովորել է արդիականության ոգով առաջնորդվել: Որոնել նոր միջոցներ, խնդիրներին նայել նոր տեսանկյունից ու մեծ գրավ դնել երիտասարդների վրա:

Այս բոլորի մասին մենք խոսում ենք տարբեր առիթների ժամանակ: Խոսում ենք փակ դռների ետեւում ու հաճախ մեր ժողովրդի երեց համարվող ղեկավարությունը հայելու մեջ նայելով ընդունում է, որ այսօրվա երիտասարդներն ավելի զգոն են, արթուն են, նոր միջոցներով է նաեւ, որ փորձում են լուծել մեր ու իրենց խնդիրները:

 

Սակայն, երբ պատկերը շրջվում է, միանգամից մենք տեղափոխվում ենք այլ հարթություն, ուր ավելի շատ պոպուլիզմն է գերիշխում:

Համոզված չենք, թե այս պոպուլիզմի արմատները մինչեւ ուր են տանում, բայց այնումենայնիվ բացահայտ է, որ Հայաստանում գլուխ վերհանած այդ պոպուլիզմի արմատները գտնվում են մեր երկրի սահմաններից դուրս:

 

Խոսել բոլորիս համար ծանոթ խնդիրների մասին, գոռալ այդ խնդիրները մատնացույց անելիս, հրովարտակ ու քարոզ կարդալ բոլորի գլխին՝ ահա սրանք են այդ պոպուլիզմի հիմնարար զենքերը:

Ու այս բոլորից հետո հատկապես ապավինել մոտիկ անցյալին, հիշել նույն կամ նույնանման բեմերից հնչած «հերոսական» կեցվածքներն ու առաջարկները, որոնք ոչ մի կերպ չեն լուծվել, այլ մնացել են մոռացության դարակներում:

 

Իրականում հետաքրքրականն այն է, որ մեր ժողովրդի համար ու մեր հավաքական կյանքում շատ ավելի սիրելի են դառնում այդ ոչ մի բան չասող գոռոցները, որոնք եղել են մեկ ու միակ նպատակի համար՝ որն է խոսողը դարձնել «սիրելի» ընդդիմադիր, իսկ նրա կողմից հնչած մտքերը եւ գոռոցները հերթական անգամ վերածել ամբոխավար ու ոչ մի բան չավելացնող աղմկոտ դրույթների:

Այս բոլորի լույսի տակ այնքան տխուր եւ բացասական է երեւում մեր հավաքական կյանքը պարփակող մեծ հայելին, ու տխուր է նաեւ, որ նույն այդ մարդիկ ովքեր այդ պոպուլիզմի զոհերն ու հերոսներն են, երբեք չեն մոտենում ու նայում այդ մեծ ու իրական հայելու մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ