Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Միակ ճանապարհը բնակիչների պայքարն է. բնապահպանը՝ Ամուլսարի հանքի խնդրի մասին

am
Miak chanaparhe bnakich`neri payk`arn e. bnapahpane, Amowlsari hank`i khndri  masin  _74779

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն  Ամուսլարի հանքավայրի վերաբերյալ քննարկում էր ունեցել Լիդիան ընկերության ներկայացուցիչների, բնապահպանների և տեղի բնակչության հետ:  Բնապահպան Սիլվա Ադամյանը  վրդովված է հանդիպման ընթացքում վարչապետի պատասխաններից:

«Ես ապշած եմ այսօրվա հանդիպումից, ինչպես կարելի է այս  հարցում այդքան նմանվել նախկին կառավարությանը: Սա շոու էր ընդամենը, վարչապետն արդեն հորանջում էր, որովհետև ինքը գիտի, որ չի պայքարելու դրա դեմ:
Նա եկել էր, որ պառակտեր, ասում է՝ սա այստեղի մարդ է, սա այնտեղի մարդ է, տարբեր շահեր կան և այլն:  Մենք գիտեինք նախկին կառավարության դեմքը, իսկ  հիմա չգիտենք, թե ով է մեր դիմաց կանգնած: Այդ գիտական ուսումնասիրությունները և մնացյալը պարզապես անիմաստ բառախաղ է: Ասում է նույն բառերը, ինչն ասում էր նախորդ կառավարությունը»,- ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց բնապահպանը:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությունը, որ դեռ պետք է փաստերի և փաստաթղթերի ուսումնասիրություններ կատարվեն, Ադամյանը նշեց, որ դա  երկար գործընթաց է, որի ժամանակն արդեն չկա:

«Պարոն վարչապետը գիտի՞, թե ինչպիսի՞ մեծ գործընթաց է ՇՄԱԳ-ի ուսումնասիրությունը, առավել ևս Լիդիան ընկերության  փաստաթղթերը, որոնք  հարյուրավոր թերթերից են բաղկացած: Դրա ուսումնասիրության համար 2-3 և ավելի ատրիներ է հարկավոր: Մեր մասնագետները այդքան ժամանակ են  ծախսել, որպեսզի որոշակի բաներ քաղեն: Նույնը Բրոնոզյանի հրավիրած մասնագետների դեպքում, ովքեր 1 տարուց ավելի է ուսումնասիրություն  են անում»,- ասաց Սիլվա Ադամյանը:

Բնապահպանն այն տեսակետին է, որ Ամուլսարի հանքի ծրագիրն իրականում քաղաքական ծրագիր է, որն ուղղված է  Հայաստանի դեմ:

 «Բոլորն արդեն շատ լավ հասկանում են, որ սա քաղաքական ծրագիր է, և պետք չէ սա ընկալել որպես միայն բնապահպանական խնդիր: Ուսումնասիրությունները փաստում են, որ ոսկու պաշարներն այնտեղ շատ քիչ են: Սա քաղաքական պրոյեկտ է, հասկացեք: Եվ ես կասկածում եմ նաև, որ այստեղ նաև մեր անբարենպաստ հարևանների մատն է խառը: Սա դրսից եկած քաղաքական ծրագիր է, որը Հայաստան է բերել  այսօրվա նախագահ Արմեն Սարգսյանը, ով կանգնած է դրա ակունքներում, և ես չեմ վախենա նաև ասել, որ դրանից հեռու չի կանգնած նաև այսօրվա վարչապետը»,- ասաց Սիլվա Ադամյանը:

Բնապահպանն անհասկանալի է համարում վարչապետի  վերաբերմունքն Ամուլսարի հանքի վերաբերյալ:

«Պարո՛ն վարչապետ, Դու՞ք չէիք, որ փողոցներում պայքարում էիք տարբեր արժեքների համար, Ջերմուկը Ձեզ համար արժեք չի՞:  Ես մի կողմ եմ դնում բոլոր փորձագիտական կարծիքները, Դուք Ձեր աչքով չտեսա՞ք,  թե ի՞նչ հեռավորության վրա է այդ հանքը: Ի՞նչ եղավ Ձեզ հետ, պարոն վարչապետ, չէ՞ որ  մի ամբողջ ժողովուրդ  Ձեր հետևից էր գնում, ի՞նչ եղավ հանկարծ, որ Ամուլսարի վերաբերյալ այդպիսի դիրքորոշում ընտրեցիք:
Ձեզ հետ էլ  տանում եք մի մարդու՝ Էրիկ Գրիգորյանին, ով ի սկզբանե  զբաղվել է Ամուլսարի ծրագրերով և ամեն կերպ  փորձել է աջակցել այդ ծրագրին»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը:


Բնապահպանի խոսքով՝ խնդրի լուծման միայն մեկ ճանապարհ կա՝ բնակիչները պետք է շարունակեն պայքարել:

«Միայն մեկ ճանապարհ կա՝  բնակիչները պետք է  շարունակեն պայքարը, պետք է գնան մինչև վերջ: Եթե նրանք  ատամներով չպահեն այս պայքարը, ապա մեր աշխատանքը ևս  զրոյական է լինելու»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ