Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Միամիտ լոռեցու հարցն ու իջևանցու միամիտ բացթողումը. Արցախի հարցը կվճռվի հանրաքվեով

am
Miamit lorhets`ow harts`n ow ijewants`ow miamit bats`t`oghowme. Arts`akhi harts`e kvchrhvi hanrak`veov _97059

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մեջբերեց օգոստոսի 17-ի հանրահավաքի վարչապետի ելույթից մի հատված, որտեղ նա նշում է՝ «Ղարաբաղի հարցը լուծողը ժողովուրդն է, եթե լինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և որի շուրջ հնարավոր է խոսել, դուք կորոշեք, մենք գնո՞ւմ ենք այդ ճանապարհով, թե՞ չէ»:

Կյուրեղյանը, վերլուծելով վարչապետի այս հայտարարությունը, նկատեց. «Ասենք թե 150 հազար մարդ հավաքված էր հրապարակում, ենթադրենք մի 150 հազար էլ շատ էին ուզում գալ, բայց չկարողացան: Անցած ԱԺ ընտրությունենրին մասնակցել է 1,5 մլն մարդ, բա մնացածը, ովքեր ՀՀ քաքղաքացի են, սակայն երբեք չեն գալու հրապարակ այդ հարցը քննարկելու, այդ մարդիկ իրավունք չունե՞ն իրենց կարծիքն արտահայտելու»: 

«Միամիտ լոռեցու հարց եմ ուզում տալ ՀՀ վարչապետին, ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդին կամ հանրահավաքի առաջնորդին՝ Դուք իսկապես մտածո՞ւմ եք, որ Արցախի հարցը կարելի է լուծել հրապարակում հավաքված մարդկանց այո, կամ ոչ արձանագքո՞վ»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նշեց. «Եթե ուշադիր եք եղել, ես այդ ելույթում այլ բանի մասին էլ եմ խոսել՝ հանրաքվեի ինստիտուն ուժեղացնելու մասին, և բնականաբար, ինչպես միջազգային հանրության և բանակցային ֆորմատի տրամաբանությունն է, որ օրինակ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի կամարտահայտմամբ, հասկանալի է, որ նման հարցերը պետք է լուծվեն համաժողովրդական քվեարկության  միջոցով: Եթե ես կամ կառավարությունը մտածենք, որ որևէ տարբերակ կա, որ արժի բերել և ներկայացնել ժողովրդին, ապա դա որոշելու տարբերակը համաժողովրդական հանրաքվեն է, իսկ ներկայացնելու տարբերակը՝  հանրահավաքը: Այսինքն հանրահավաքը քարոզչության շրջանն է համաժողովրդական հանրաքվեի, որն օրենքով ներկայացված է: Կարծում եմ՝ հասկանալի է, որ այդ կարգի հարցերը պետք է ժողովրդի կամարատահայտմամբ լուծվեն, և ես ի նկատի ունեի դա:

Այո, հանրահավաքի ժամանակ կարելի է ներկայացնել խնդիրը, սակայն դա չի նշանակում,  որ մեկ հանրահավաքով հնարավոր է որոշել Արցախի հարցի լուծման ճակատագիրը»:

Արձագանքելով վարչապետի պատասխանին, պատգամավորը նշեց, որ Հանրապետության հրապարակում պետք էր ուղղակի մարդկանց ասել, որ ձեր կարծիքը կարևոր է, սակայն հանրաքվե է անցկացվելու, թե չէ շատերի մոտ այդ միամիտ մոտեցումը եղել է:  

«Տիկի՛ն Կյուրեղյան, համարեք դա միամիտ իջևանցու բացթողում, շնորհակալություն»,- պատասխանեց Փաշինյանը:

Պատգամավորի և վարչապետի հարցուպատասխանին արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ նկատելով. «Կարելի է  հիանալ այս կոնստրուկտիվ և միևնույն ժամանակ հանդուրժող մթնոլորտով»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ