Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Միանգամից բոլորի հրաժարականները պահանջելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ. Փաշինյան

am
Miangamits` bolori hrazharakannere pahanjeln aynk`an el chisht motets`owm ch`e. P`ashinyan_61467

 

Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների և բողոքավոր քաղաքացիների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միանգամից բոլորի հրաժարականները պահանջելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ:

 «Հարցերին պետք է մոտենալ փուլ առ փուլ և հասկանալ՝ ում հրաժարականն ինչի համար ենք պահանջում: Ինքնակազմակերպված քաղաքացիների կողմից իրականացվող ակցիաներում պետք է շատ հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամեն ինչը: Որովհետև հստակ իմ դիրքորոշումներն արտահայտել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին, և,  գիտեք, ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, երբ ձևակերպված չէ՝ ում դեմ է արվում այդ ակցիան, որովհետև կան պրոցեսներէլի եմ ասում՝ եթե որևէ մեկին թվում է, որ ես պետք է մտնեմ և քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ:

 

Կան ընթացակարգեր, կան մարմիններ, կան իրավիճակներ: Եվ բոլորը հարցերը կլուծվեն: Հերթով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ