Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Միջազգային կառույցների համար 100 օրը քիչ է, որպեսզի գնահատեն Հայաստանում կատարվածը. քաղաքագետ

am
Mijazgayin karhowyts`neri hamar 100 ore k`ich` e, orpeszi gnahaten Hayastanowm katarvatse. k`aghak`aget_87011

  Հայաստանն այժմ միջազգային հանրության խոշորացույցի տակ է գտնվում, որպեսզի ճիշտ գնահատական տրվի՝ հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ եղել ե՞ն, թե՞ ոչ: Իսկ միջազգային կառույցների համար 100 օրը չափազանց քիչ ժամանակ է, որպեսզի կարողանան գնահատել կատարված փոփոխությունները:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:

«
Կոռուպցիայի դեմ պայքարը միակ ոլորտը չէ, որտեղ պետք է աշխատել: Հայաստանը պետք է նախևառաջ սկսի բարեփոխումների ճանապարհով շարժվել: Բոլոր ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա: Սա չափազանց կարևոր է, որովհետև Հայաստանին գնահատական չեն տալու միայն հեղափոխության փաստի հիման վրա, ՀՀ-ին գնահատական են տալու մեկ տարի անց, երբ արդեն լինեն համապատասխան զեկույցները՝ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների, քաղաքական իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- ասել է քաղաքագետը:


Սուրեն Սարգսյանի խոսքով՝
«
Սրանք գնահատականներ են, որոնք տրվելու են որոշ ժամանակ հետո, հիմա Հայաստանի կառավարությանը գնահատել չեն կարող, որովհետև դեռևս չկան ուսումնասիրություններ, դեռևս չկան վերջնարդյունքներ: Այդ գնահատականներից հետո թե ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն և այլ կառույցներ կսկսեն Հայաստանի հետ համագործակցել՝ հիմք ընդունելով այն գնահատականները, որոնք տրված կլինեն տարբեր միջազգային զեկույցներում»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ