Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Միքայել Հարությունյա­նը Մոսկվայում է, բայց ՌԴ-ն հայ իրավապահներին թույլ չի տալիս նրան ձերբակալել. «Հրապարակ»

am
Mik`ayel Harowt`yownyane Moskvayowm e, bayts` RhD-n hay iravapahnerin t`owyl ch`i talis nran dzerbakalel. <<Hraparak>>_87119

«Պաշտպանության նախկին նա­խարար, ՀՀ նախկին ռազմա­կան տեսուչ Միքայել Հարությունյա­նը, ով հետախուզվում է Մարտի 1-ի գործով, գտնվում է Մոսկվայում: Լավատեղյակները պնդում են, որ հայ իրավապահները գիտեն նրա գտնվելու վայրը, բայց ձերբակալել չեն կարողանում: Բանն այն է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, և կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս նրան ձերբակալել: 

Ի դեպ, ՀՔԾ պետ Սասուն Խա­չատրյանը հայտարարել է, թե կստուգեն նրա՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը: Մենք նախորդ շաբաթ դիմել էինք ՀՔԾ՝ պարզելու, թե ստուգել են Մ. Հարությունյանի քաղաքացիության հարցը: Երեկ մեզ կրկին պատասխանեցին՝ կստուգենք: Տպավորություն է, թե այդ ստուգումը տաժանակիր աշխատանք է, այլ ոչ թե անձնագրայինի բազայում 5 րոպեանոց գործողություն: Ի դեպ, Խաչատուրո­վը ևս ՌԴ քաղաքացի է և, լավատեղյակների պնդմամբ, չէր գա հարցաքննության, եթե իմանար, որ իրեն որպես մեղադրյալ են ներգրավելու:

 
 

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատուրովին ստորա­գրությամբ բաց են թողել՝ հաշվի առնելով Մոսկվայի արձագանքը»,- գրում է «Հրապարակ» թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ