Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Մինաս Արոյան

am
Minas Aroyan_62397

Մինաս Արոյանը ծնվել է 1873թ․-ին Խարբերդում։ Մասնավոր կրթություն, որպես այդպիսին, չի ստացել, սակայն աշակերտել է Թլկատինցու Ազգային Կեդրոնական վարժարանում։ 6-7 տարեկան հասակում Մինաս Արոյանը կորցրել է հորը և մնացել մոր հոգածության ներքո։ Շուտով մեկնում է Ամերիկա, որտեղ և մաս է կազմում ազգային կյանքին, առաջնորդում է ազգային մակարդակում ընթացող կրթական գործընթացները, գլխավորում է գրադարանների աշխատանքը, ինչպես նաև որբախնամությանն ուղղված քայլերը։

Հնչակյան կուսակցության հետ հարաբերությունները խզելուց հետո Մինաս Արոյանը միանում է Վերակազմյալ հնչակյաններին, որտեղ և առանձնանում է իր անհանդարտ եռանդով և իր կամքին ու գործունեությանը հավատարիմ լինելով՝ հարկ եղած դեպքում թերությունների ու բացթողումների առաջին քննադատն էր։ Ազատական հայացքներ ուներ։

Մինաս Արոյանը հանկարծամահ է եղել 1900թ․-ի մայիսի 25-ին Բոստոն քաղաքում։ Մայիսի 29-ին ազգային ժողովասրահում տեղի է ունեցել նրա հուղարկավորության արարողությունը, որին  մասնակցել են Ամերիկայի բազմաթիվ քաղաքներից ժամանած ընկերներ ու բարեկամներ։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ