Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Մոգերինին չի ակնկալում, որ ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

am ru
Mogerinin ch`i aknkalowm, or EM-n  Irani dem nor patzhamijots`ner ksahmani_55127

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ չի ակնկալում ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ որևէ որոշում:

 

«Այսօր ես չեմ կանխատեսում այդ մասին որևէ որոշում: Չեմ ակնկալում, որ նախարարներն  այսօր որոշում կկայացնեն», -   լրագրողներին է ասել Մոգերինին՝ պատասխանելով Իրանի դեմ կիրառվելիք նոր   պատժամիջոցների վերաբերյալ հարցին:

 

Նա նաև հավելել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը ռազմավարական հետաքրքրություն է ԵՄ-ի համար, և ԵՄ-ն հավատարիմ է դրան:

 

Հիեցնենք, որ Իրանի և «վեցնյակի» միջազգային միջնորդների (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստանի, Ֆրանսիա, Գերմանիա) 2015 թ.  հուլիսի 14-ին պատմական համաձայնագիր ստորագրեցին իրանական ատոմի երկարաժամկետ խնդիրների կարգավորման վերաբերյալ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ