Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Մոնակոյի «Օպերա դե Մոնտե-Կարլո» համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115 ամյակին (տեսանյութ)

am en es ru
Monakoyi  <<Opera de Monte-Karlo>> hamergasrahowm teghi ownets`av hamerg, nvirvats ashkharhahrhch`ak kompozitor Aram Khach`atryani tsnndyan 115 amyakin (tesanyowt`)_93923

Համաշխարհային օպերայի հայ երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանի և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ՝ սեպտեմբերի 2-ին, Մոնակոյի «Օպերա դե Մոնտե-Կարլո» («Opéra de Monte-Carlo, Salle Garnier») համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ:

Համերգը նվիրված էր աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին:

Ի դեպ, «Օպերա դե Մոնտե-Կարլո» համերգասրահի ընտրությունն ամեևին պատահական չէր արվել: Արամ Խաչատրյանը եղել է այն առաջին հայ երաժիշտը, որը 1974 թվականին համերգով հանդես է եկել Մոնակոյի «Օպերա դե Մոնտե-Կարլո»- համերգասրահում:

Այս փաստը հիմք ընդունելով՝ համերգի կազմակեպիչները նպատակահարմար գտան մեծանուն երաժշտին նվիրված համերգն անցկացնել հե՛նց նույն համերգասրահում:

Ի դեպ, կոմպոզիտորի ժամանակակիցները պատմում են, որ Խաչատրյանը ջերմ ընդունելության է արժանացել Մոնակոյի արքայազն Ռայներ Ռենե III-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի կողմից: Եվ հենց նրանց առաջարկով է 1974 թվականին «Օպերա դե Մոնտե-Կարլո»-ում կազմակերպվել է Արամ Խաչատրյանի համերգը:

Տեղեկացնենք , որ Հասմիկ Պապյանի կատարմամբ և դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ կայացած համերգի ողջ հասույթն ուղղվել է «Ֆոնդ 100 » և «Օգնել» բարեգործական հիմնադրամներին՝ որպես աջակցություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ