Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մոնրեալի Թեքեյան կետրոնում տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի զորակցության հավաքը

am es
Monreali T`ek`eyan ketronowm teghi ownets`av varch`apet P`ashinyani pashtonavarman 100 orvan nvirvats hanrahavak`i zorakts`owt`yan havak`e_88395

Օգոստոսի 17-ին ՌԱԿ Ե. Փափազյան ակումբի և Թեքեյան Մշակութային միության նախաձեռնությամբ Մոնրեալի Թեքեյան կետրոնում տեղի ունեցավ Հայասանում նույն օրը անցկացվող կառավարության աշխատանքի 100 օրն ամփոփող հանրահավաքին  զորակցող  հավաքը: Այն անցկացվեց տեղական ժամանակով առավոտյան ժամը   10:30-ից մինչև ժամը 13:00-ը: Միոջոցառումն ուղեկցվեց բացառիկ խանդավարությամբ:

Նիկոլ Փաշինյանի՝ բազմահազարանոց ժողովրդի առջև ունեցած գրեթե 2 ժամ տևած հոգեպնդիչ ելույթը ողջունվեց հոտնկայս ծափողջյուններով:

 Մոնրեալահայ համայնքի կորիզը հանդիսացող հարյուրից ավելի հայորդիներ եկել էին Թեքեյան կետրոն՝ միասնաբար հաղորդակից լինելու իրենց ժողովրդի խանդավառությանը:

Վարչապետի խոսքերը վեստահություն ներշնչեցին, որ  նոր իշխանությունը ճիշտ և առողջ  մոտեցումներ է որդեգրել կաշառակերության դեմ մղվող պայքարում՝  ի նպաստ արդարադատության վերականգնման և առողջացման:

Նաև լավատեսությամբ ողջունվեց Նիկոլ Փաշինյանի գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսությունը  ներքին և  արտաքին քաղաքականության առողջ դիրքերում դրվելու գործում, իսկՌուսաստանի հետ Հայաստանի կապերը  ինքնավստահորեն ավելի ևս ամրացնելը  հատկապես ապահովություն է ներշնչում:

Վստահություն ներշնչեց նաև նոր իշխանության՝ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ որդեգրած դիրքը՝ ելնելով ողջ հայ ժողովրդի և Արցախի գերագույն շահերից:

 

Բարի երթ ենք մաղթում հայրենիքի ժողովրդին և նոր իշխանությանը:

 

Նկարում՝ հավաքի մի խումբ մասնակիցներ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ