Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մոսկվան հույս ունի, որ Երևանը անկեղծ կլինի

am
Moskvan howys owni, or Erewane ankeghts klini_95099

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն այցելելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ բանակցությունների: Սա  թավշյա հեղափոխությունից հետո նրա երրորդ հանդիպումն է Պուտինի  հետ: Եվ, ակնհայտ է, որ այն կարող է միջպետական հարաբերություններում վճռորոշդեր ունենալ առնվազն առաջիկա ժամանակահատվածում: Մոսկվան, հաղորդելով Հայաստանի վարչապետի այցի մասին, ասել  է, որ անկեղծ  երկխոսություն է ակնկալում: Այս մասին տեղեկանում ենք «Նեզավիսիմայա գազետայի» հրապարակումից:

Ռուսական կողմը լուրջ զրույց է սպասում ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի     հանդիպմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի  օգնական Յուրի Ուշակովը՝ ընդգծելով. «Բազմաթիվ հարցեր են կուտակվել թե՛ մեր, թե՛ հայկական կողմից»: Ուշակովը նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ Երևանը անկեղծ կլինի:

 

Տողատակից ակնհայտ է այն ակնարկը, որ եթե հայկական կողմը մտադիր է մի բան ասել, բայց այլ բան անելապա ավելի լավ է չանել: Ոչ վաղ անցյալից կարելի է հիշել, որ հետխորհրդային տարածքի որոշ երկրների համար Կրեմլի հետ հարաբերութուններում խորամանկելու  ցանկությունն  ու փորձը անհաջողության են արժանացել: Հնարավոր է, ՀՀ վարչապետը այլոց սխալները հաշվի է առել:

Պոշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցեր: Դրա տակ, անշուշտ, պետք է հասկանալ, որ Մոսկվային կարող են հետաքրքրել հետևյալ հարցերը՝ Երևանի կուրսի անփոփոխելիությունը, Գյումրիում տեղակայված  ռուսական ռազմակայանի պայմանների վերանայման հավանականությունը, հայ զինծառայողների  ուղարկումը Սիրիա, հանրապետության նախկին ղեկավարության հետ ձեռք բերված  պայմանավորվածությունը, «VIP-անձանց», մասնավորապես, նրանց նկատմամբ դատավարությունները, ովքեր այժմ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում  միջպետական դաշինքներում՝ ԵԱՏՀ և ՀԱՊԿ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ