Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Մրցանակաբաշխություն՝ գիտության մեջ ամենաանհեթեթ ձեռքբերումների համար. ՏԱՍՍ

am
Mrts`anakabashkhowt`yown, gitowt`yan mej amenaanhet`et` dzerhk`berowmneri hamar. TASS_97991

 

ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները (Ig Nobel Prize), որոնք շնորհվում են ամենաանհեթեթ գիտական ձեռքբերումների եւ ոչ ստանդարտ գաղափարների համար: Ինչպես հաղորդվում Է մրցանակի կայքում, պարգեւատրման 28-րդ ամենամյա արարողությունը սեպտեմբերի 13-ին տեղի Է ունեցել Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթսի նահանգ), պարգեւը հանձնվել Է տասը կատեգորիաներում:

Խաղաղության Շնոբելյան մրցանակն այս տարի բաժին Է հասել Իսպանիայից եւ Կոլումբիայից մի խումբ գիտնականների, որոնք չափել են ավտոմեքենա վարելիս բղավելու եւ հայհոյելու հաճախականությունը, դրդապատճառներն ու հետեւանքները: Գրականության բնագավառում մրցանակը շնորհվել Է Ավստրալիայի, Էլ-Սալվադորի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին, որոնք պարզել են, որ մարդկանց մեծամասնությունը չի կարդում առավել բարդ կատեգորիայի ապրանքներին վերաբերյալ հրահանգները: Տնտեսության բնագավառի մրցանակն ստացել են Կանադայից, Չինաստանից, Սինգապուրից եւ ԱՄՆ-ից այն գիտնականները, որոնք ուսումնասիրել են աշխատակիցների կողմից ագրեսիվ ղեկավարների դեմ վուդու տիկնիկների օգտագործման արդյունավետությունը:

Բժշկության գծով մրցանակն ստացել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները, որոնք առաջարկել են երիկամների քարերը բուժել ամերիկյան բլրակներով սուրալով: Բժշկական կրթության բնագավառում ձեռքբերումների համար պարգեւն ստացել Է «Կոլոնոսկոպիա (հաստ աղիի պատերի օպտիկական հետազոտություն)՝ նստած դիրքում» զեկույցի հեղինակը:

Վերարտադրողական բժշկության գծով պարգեւն ստացել են այն հետազոտողները, որոնք փոստային նամականիշերն օգտագործել են արական սեռական օրգանի ճիշտ աշխատանքն ախտորոշելու համար: Սնվելու բնագավառի մրցանակն ստացել են Զիմբաբվեից, Տանզանիայից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականները, որոնք պարզել են, որ մարդկային հաննիբալիզմը ամենացածր կալորիականություն ունեցող սննդակարգն Է նրանց թվում, որոնցում առկա Է միսը: Շվեդիայից, Ռումինիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ինդոնեզիայից եւ Իտալիայից գիտնականների խումբն ապացուցել Է, որ կենդանաբանական այգիներում շիմպանզեները մարդկանց նույնքան հաճախ եւ նույնքան լավ են նմանակում, որքան մարդիկ են նմանակում շիմպանզեներին, ինչի համար մրցանակի Է արժանացել մարդաբանության բնագավառում:

Պարգեւը նաեւ ստացել են Շվեդիայից, Կոլումբիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից այն կենսաբանները, որոնք ապացուցել են, որ սոմելյեները կարող են հոտով որոշել ճանճի ներկայությունը գինու գավաթի մեջ: Քիմիայի բնագավառում Շնոբելյան մրցանակը հանձնվել Է պորտուգալացի գիտնականին, որն ուսումնասիրել Է մարդկային թուքը որպես մաքրող միջոց օգտագործելու հնարավորությունը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ