Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Մսամթերքը թանկացել է

am
Msamt`erk`e t`ankats`el e _75379

2018 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ մսամթերքը թանկացել է 8,9 տոկոսով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ գները չեն փոխվել: Այսպիսի տվյալներ է հրապարակել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

 

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այլ ապրանքների դեպքում ունենք հետևյալ պատկերը.

 

Ձուկ և ծովամթերք. 2018 թվականի մայիսի համեմատ հունիսին գներն աճել են 0,2 տոկոսով:

 

Ալկոհոլային խմիչք և ծխախոտ՝ գներն աճել են 1,3 տոկոսով:

 

Հագուստն էժանացել է  4,8, կոշկեղենը՝ 3,5, կենցաղային փոքր էլեկտրական սարքերը՝ 0,5, ոսկերչական զարդերը՝ 0,5, կահույքը և կահավորանքը՝ 0,4, կենցաղային և այգեգործական գործիքները՝ 0,3, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերը՝  0,2, վառելանյութը և քսայուղերը՝ 0,1 տոկոսով:% գնանկում:

 

Ապակե ամանեղենը, սպասքը, տնային կահ-կարասին, խոշոր կենցաղային սարքերը, դեղագործական ապրանքները, գորգերը, հատակի ծածկերը, մաքրող, լվացող միջոցները, բնակարանի խնամքի այլ պարագաները թանկացել են 0,5-2,3 տոկոսով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ