Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունը անվտանգության ասպարեզում այլընտրանքների հնարավորություն է. Արա Պապյան

am
NATO-i gagat`azhoghovin masnakts`owt`yowne anvtangowt`yan asparezowm aylentrank`neri hnaravorowt`yown e. Ara Papyan_76915

    Այսօր Երեւանում «ՆԱՏՕ, Եվրամիություն, Արցախ. ի՞նչ ակնկալել վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցից» թեմայով քննարկման ժամանակ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը հայտարարել է, որ «Վարչապետի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունը վստահաբար մեզ անվտանգության ասպարեզում այլընտրանքներ կերտելու հնարավորություն կտա: Այլընտրանքներ անվտանգության ասպարեզում եւ ոչ թե փոխարինող: Ի լրումն այն անվտանգային հարաբերությունների, որը մենք ունենք Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հետ, անհրաժեշտ է խորացնել նաեւ ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունները եւս»:  Ըստ բանախոսի, սրանով մենք ցույց ենք տալիս, որ ոչ միայն անվտանգության սպառող ենք, այլև համաշխարհային անվտանգության մեջ մեր ներդրումն ունենք:

    Արա Պապյանը նկատել է, որ հանդիպումների ժամանակ, որ մեր պատվիրակության նկատմամբ վերաբերմունքն ընդգծված դրական էր: Քաղաքագետի համոզմունքն է՝սա ցույց է տալիս, որ կա դրական վերաբերմունք հենց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ: Հիշենք նաև, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Եվրամիությունն առաջինը պատրաստակամություն հայտնեց բոլոր ասպարեզներում համագործակցելու:

    «Ես վստահ եմ, որ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, եւ մենք առաջիկայում կզգանք այդ ներհոսքը։  Իսկ ավելին մենք կարող ենք զգալ մյուս տարվանից, որովհետեւ իրենք էլ, բնականաբար, իրենց բյուջեներում փոփոխություններ պետք է մտցնեն, հատուկ հատկացումներ անեն տարբեր ոլորտներում Հայաստանին օգնելու համար»,-նշել է Արա Պապյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ