Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՆԱՏՕ-ի հայտարարության հասցեատերը Ռուսաստանն է, ոչ թե՝ Հայաստանը. Գագիկ Համբարյան

am
NATO-i haytararowt`yan hasts`eatere Rhowsastann e, och` t`e, Hayastane. Gagik Hambaryan_76939

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Ինչպես տեղեկացրել ենք, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում Հայաստանին ևս անդրադարձ կա:
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»,- նշվում է  հռչակագրում:

ՀԱՅ ՁԱՅՆ-ն այս հայտարարության  վերաբերյալ զրուցեց քաղաքագետ  Գագիկ Համբարյանի հետ:
 
Քաղաքագետի դիտարկմամբ՝  հայտարարությունը, առաջին հերթին, ուղղված է Ռուսաստանին, և ոչ թե Հայաստանին:

«Այս հայտարարությանը պետք է նորմալ վերաբերվենք, քանի որ նրա բոլոր  գագաթաժողովներում միշտ էլ նմանատիպ հայտարարություններ ընդունվում են: Այստեղ տարօրինակն այն է, որ իրոք, Հայաստանը տարածքային ամբողջականության առումով  ոչ մի խնդիր չունի, որ կառույցն էլ  պաշտպանում է այն:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Մոլդովային և Վրաստանին, ապա այս երկրների վերաբերյալ ՆԱՏՕ-ն միշտ հայտարարություններին է անում տարածքային ամբողջականության վերաբերյալ: Հայտարարության վերաբերյալ մի բան պետք է հասկանալ, դրա հասցեատերը ոչ թե Հայաստանն է, այլ  Ռուսաստանը: Այստեղ ավելի շատ պետք է ընդգծել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հակասությունները: ՆԱՏՕ-ի համար այստեղ ամենակարևորն Ուկրաինան և Վրաստանն են: Կան նաև երկու երկրներ՝ Մոլդովան և Ադրբեջանը, որոնք պարբերաբար դժգոհություններ են հայտնում տարածքային ամբողջականության վերաբերյալ, և քանի որ ըստ այդ երկրների  պաշտոնական մեկնաբանությունների՝  դրանք հրահրվում են  Ռուսաստանի կողմից, ապա այդ երկրներն էլ մեխանիկորեն  կցվում են Ուկրաինային և Վրաստանին և առաջ է տարվում հետևյալ թեզը, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է  այդ երկրների տարածքային ամբողջականությունը»,- ասաց Գագիկ Համբարյանը 

Համբարյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է նոր թափով աշխատի իր արտաքին քաղաքականության ուղղությամբ, ինչպես նաև վերանայի կադրային քաղաքականությունը:

«Եկեք շատ մեծ կարևորություն չտանք այս հայտարարությանը, քանի որ նմանատիպ հայտարարությունները բազմաթիվ են, բայց միևնույն ժամանակ ես գտնում եմ, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է ավելի շատ աշխատեն օտարերկյա մեր գործընկերների հետ և այս հարցում Հայաստանի տեսակետն ավելի հասանելի դարձնեն: Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք տեսանք, որ ԱԳՆ դարձել էր  ծանոթ-մտերիմ-բարեկամների «աքսորավայր», ում աշխատանքից ազատում էին և  չէին ցանկանում վիրավորել, ուղարկում էին ԱԳՆ, ապա՝  դեսպաններ տարբեր երկրներում:

 Արդյունքում, տարբեր կազմակերպությունների կողմից շատ դեպքերում մենք ունենք թեկուզ ոչ հակահայ, ամեն դեպքում  ոչ հայամետ դիրքորոշումներով հայտարարություններ:  Այս հարցը պետք է շատ արագ կարգավորել՝ ի նպաստ մեր երկրի»,- եզրափակեց քաղաքագետը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ