Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՆԱՏՕ–ի կողմից իր դաշնակից Թուրքիային տնտեսական վնաս պատճառելու ցնծությունն ամոթալի է. Իրանի ԱԳ նախարար

am
NATO-i koghmits` ir dashnakits` T`owrk`iayin tntesakan vnas patcharhelow ts`ntsowt`yownn amot`ali e. Irani AG nakharar_86647

 

 Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։

  Մոհամադ Զարիֆն այս հայտարարությունն արել է  թվիթերյան իր էջում՝ փոխանցում է ՏԱՍՍը։

«ՆԱՏՕի գծով իր դաշնակից Թուրքիային տնտեսական վնաս պատճառելու ցնծությունը ամոթալի է։ ԱՄՆն պետք է հրաժարվի պատժամիջոցների ու հալածման նկատմամբ հակվածությունից, հակառակ դեպքում ամբողջ աշխարհը կհամախմբվի, որ ստիպի նրան դա անել, եւ խոսքը միայն բանավոր հանդիմանության մասին չէ։ Մենք մեր հարեւանների կողքին ենք կանգնել անցյալում, կանենք նաեւ հիմա»,–գրել է Զարիֆը։
Reuters–ը հայտնել է, որ Իրանի պաշտոնյաները ամերիկացի գործընկերների հետ հանդիպում չեն նախատեսում ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 2 անգամ բարձրացնել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ