Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՆԱՏՕ-ն կոչ է արել Իրանին շարունակել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը

am ru
NATO-n koch` e arel Iranin sharownakel MAGATE-i het hamagortsakts`owt`yowne_76699

 

ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովի ընդհանուր փաստաթղթում համաձայնեցրել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական ձևակերպումները, որով Թեհրանին կոչ է արվում շարունակել լայնածավալ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ-ն լքել էր իրանական միջուկային գործարքը, սակայն ԱՄՆ օրինակին չհետևեցին եվրոպական երկրները:

«Մենք վճռական ենք տրամադրած, որպեսզի Իրանի միջուկային ծրագիրը շարունակի խաղաղ բնույթ կրել, համաձայն իր միջազգային պարտականությունների և պարտավորությունների, երբեք չձգտի զարգացնել կամ ձեռք բերել միջուկային զենք », - ասվում է զեկույցում:

«Մենք կարևորում ենք Իրանի համար ՄԱԳԱՏԷ-ի հետ լիարժեք   համագործակցության շարունակությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նաև մտահոգություն կա «Իրանի կողմից կատարված հաճախակի հրթիռային փորձարկումների, բալիստիկ հրթիռների և Մերձավոր Արևելքում Իրանի ապակայունացնող գործունեության» վերաբերյալ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ