Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Նաիրա Զոհրաբյան-Հայկ Մարության բանավեճի կազմակերպման հարցը մնում է առկախ

am
Naira Zohrabyan-Hayk Marowt`yan banavechi kazmakerpman harts`e mnowm e arhkakh _98787

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նախօրեին Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում հրավիրված հանրահավաքային իր ելույթում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք ամեն օր «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին, հրավիրում է բանավեճի, սակայն նա փախչում է և չի ընդունում հրավերը:

Այսօր Ազգային ժողովում լրագրողները «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իրենց թեկնածուն չի ցանկանում մասնակցել բանավեճի Նաիրա Զոհրաբյանի հետ:

«Չեմ կարծում, որ Հայկ Մարությանը խուսափում է բանավիճելուց, բայց դա անձամբ թեկնածուն պետք է որոշի»,- ասաց Նազարյանը և հավելեց, որ քարոզարշավի ժամանակը շատ կարճ է, Հայկ Մարությանն ամբողջ օրն անցկացնում է վարչական շրջաններում և շփվում քաղաքացիների հետ:

Քաղաքապետի թեկնածուների բանավեճի կազմակերպման հարցին անդրադարձավ նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ նշելով. «Բոլորի համար էլ հետաքրքիր կլինի Նաիրա Զոհրաբանի և Հայկ Մարությանի բանավեճն ու տարբեր մտքերի փոխանակումը: Եթե «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մոտ կա ցանկություն բանավիճելու և չկա մտավախություն, ապա նման բանավեճը շատ տեղին կլինի»:

Դիտարկմանը՝ ինչո՞ւ հենց Հայկ Մարությանի հետ է Նաիրա Զոհրաբյանն ուզում բանավիճել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Սոցհարցումների արդյունքներով առաջատար թեկնածուները Զոհրաբյանն ու Մարությանն են, և հանրությանը հետաքրքիր կլինի հետևել նրանց բանավեճին։ Մենք որևէ մեկին սպիտակացնելու կամ սևացնելու ցանկություն չունենք։ Մենք բոլորս եռագույնի ներքո ենք գործում ու ապրում։ Մենք կարծում ենք, որ հավասար պայմաններով հանդիպում տեղի կունենա։ Վստահ ենք, որ Նաիրա Զոհրաբյանը երկրի ներքաղաքական գործընթացներին տեղյակ մարդ է, կազմակերպչական ջիղ ու ունակություններ ունի՝ Երևանում փոփոխություններ իրականացնելու, այս առումով, մենք որևիցե խնդիր չենք տեսնում»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ