Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Եռաբլուր

am en es ru
Nakhagah   Armen Sargsyane ayts`elel e Erhablowr_53887

Երդման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ տեղադրեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ