Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Նախագահականից տեղափոխված վարչապետի խորհրդականն ունի բնակարաններ, հողամաս, ավտոմեքենա, նաեւ 1,4 միլիոն դրամ

am
Nakhagahakanits` teghap`okhvats varch`apeti khorhrdakann owni bnakaranner, hoghamas, avtomek`ena, naew 1,4 milion dram_74991

Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 18–ին վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնած Ջեմմա Հակոբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հակոբյանը հայտարարագրել է երեք բնակարան եւ մեկ հողամաս: Նրան է պատկանում նաեւ «KIA RIO 1.4» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները նոր պաշտոնին նշանակվելու օրվա դրությամբ կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 441 հազար դրամ, որը նրա՝ նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձն է:

Իսկ մինչ այս նշանակումը Ջեմմա Հակոբյանը աշխատել է նույնպես պետական ապարատում, զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչության պետի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ