Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Նախագահների հանդիպումից հետո շփման գծում լարվածությունը սպասելի էր. Վերլուծաբան

Nakhagahneri handipowmits` heto shp`man gtsowm larvatsowt`yowne spaseli er. Verlowtsaban_27760

«Միանգամայն սպասելի էր արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո»,- այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը:

«Ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, իրավիճակի սրումը կանխատեսելի էր, եւ կարծում եմ, որ շփման գծում իրավիճակի սրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական կողմը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, չի գնացել այն զիջումներին, որոնք այնքան ցականում էր ստանալ Ադրբեջանը», - նշեց Խալաթյանը:

Վերջինիս խոսքերի համաձայն՝ պաշտոնական Բաքուն, շփման գծում իրավիճակի սրման միջոցով, վերադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին, Հայաստանին եւ Արցախին շանտաժի ենթարկելու իր համար սովորական մեթոդներին:

«Միակ բանը, որը կարելի է ասել այս առումով, այն է, որ պաշտոնական Երեւանը շարունակում է հստակ դիրքորոշում ունենալ այս հարցի վերաբերյալ եւ չգնալ միակողմանի զիջումների Արցախի կարգավիճակի եւ հակամարտության խաղաղ լուծման հարցում: Ուստի, շփման գծում իրավիճակի սրացումն ակնկալվում էր », - եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը նախաձեռնել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպեսզի քայլեր ձեռնարկվեն ղարաբաղյան հակամարտության լուծման համար:

Հարցազրույցը՝ Գոհար Իսախանյանի

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ