Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Նախիջևանի հարցը բանակցային օրակարգ բերելու ժամանակն է. քաղաքագետ

am
Nakhijewani harts`e banakts`ayin orakarg berelow zhamanakn e. k`aghak`aget _74791

 

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները սկսեն մտածել բանակցային գործընթացում Նախիջևանի հարցը բարձրացնելու մասին: Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ով վստահ է՝ հնարավոր բոլոր ամբիոններից պետք է հայտարարվի, որ Նախիջևանը Ադրբեջանի կողմից զավթած տարածք է:

«Որքան էլ նախորդ նախագահները ճիշտ դիրքորոշում ցուցաբերած լինեն արցախյան խնդրով, Նախիևջանի հարցը հենց նրանց մեղքով է դուրս մնացել քաղաքական ու աշխարհաքաղաքական քննարկումների դաշտից: Կարսի պայմանագրով Նախիջևանը ոչ թե տրվել է Խորհրդային Ադրբեջանի սուվերենությանը, այլ տրվել է միայն հովանավորությանը: Հովանավորության հանձնված տարածքում Ադրբեջանն իրականացնրել է նախիջևանի հայության ցեղասպանություն: Այս ամենը  մենք չենք կարողացել դիվանագետների, սփյուռքի ու մեր բարեկամների միջոցով հնչեցնել եվրոպական ամբիոններից»,- ասաց նա:

Մյուս կողմից՝ խնդիրը բանակցային սեղանին դնելը բարդ է, քանի որ Կարսի պայմանագրում կա նաև Ռուսաստանի ստորագրությունը: «Հիմա բարձրացնել Նախիջևանի խնդիրը, նշանակում է հակադրվել Ռուսաստանին: Կարծում եմ՝ մեր երեք նախագահների լռությունը դրանով պետք է բացատրվի: Ռուսասատանը չի ցանկանում բարձրացնել նախիջևանյան խնդիրը, որովհետև այն՝ Արևմուտքի հետ մեկտեղ ճանաչել է Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի սահմաններով, այսինքն` Նախիջևանը ներառյալ, դրանով իսկ սանձազերծելով Ղարաբաղյան պատերազմը: Բայց կարելի է գտնել այնպիսի ձև, որ Ռուսաստանին չես հակադրվում, այլ Եվրոպային ես մեջտեղ բերում»,- նշեց քաղաքագետը:

Ալեքսանդր Մանասյանի դիտարկմամբ՝ եթե այսօր Բաքուն զորք է կուտակում Նախիջևանում, դրա համար պատասխանատվություն է կրում նաև Ռուսաստանը, քանի որ ստորագրել է Կարսի պայմանագրի տակ: «Այստեղ է, որ Բաքուն մեզ օգնում է  Նախիջևանի թեմայով»,- նկատեց քաղաքագետը՝ նշելով, որ լավ առիթ է ստեղծվել, որպեսզի Հայաստանը սկսի խոսել նախիջևանյան խնդրի մասին:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ