Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Նավասարդ արք. Կճոյանը չի պայքարի Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնի համար

am
Navasard ark`. Kchoyane ch`i payk`ari Polso Hayots` patriark`i pashtoni hamar_10001

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի պատրաստվում առաջադրվել Պոլսո Հայոց Պատրիարքի ընտրություններում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի Արթենյանը:

«Նրա հայրը եղել է Պոլսից, բայց Սրբազանը չի պատրաստվում լինել թեկնածու Պոլսո Հայոց Պատրիարքական ընտրություններում», -արքեպիսկոպոսի խոսքը փոխանցեց քահանան:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց Պատրիարքի ընտրություններում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ հավանական թեկնածու լինելու մասին նախօրեին Հայ ձայնի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել էր այս օրերին Հայաստանում գտնվող Պոլսո Հայոց Պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ