Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Ներդրումային ծրագրերի ծավալն ավելացել է ավելի քան 2 անգամ. Վարչապետի խորհրդական

am
Nerdrowmayin tsragreri tsavaln avelats`el e aveli k`an 2 angam. Varch`apeti khorhrdakan_100123

Տեղական ներդրողների կողմից վերջին երեք ամիսների ընթացքում կառավարություն է ներկայացվել ներդրումային ծրագրերի գծով 13,9 մլրդ փաստացի ծրագիր, որոնց գծով ստացել են արտոնություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Ներդրումային միջավայրի բարելավմանն առաջին արձագանքում են տեղական ներդրողները, որը նաև ազդակ է օտարերկրյա ներդրողների համար: Եվ այսպես, տեղական ներդրողների կողմից վերջին երեք ամիսների ընթացքում կառավարություն է ներկայացվել ներդրումային ծրագրերի գծով 13,9 մլրդ փաստացի ծրագիր, որոնց գծով ստացել են արտոնություններ: Սրանք ներառում են միայն սարքավորումների և հումքի գծով ներդրումների ծավալները, որոնք փաստացի կատարվում են և ոչ թե դեռ քննարկումների և խոստումների մակարդակում են:

Արդյունքում, ներդրումային ծրագրերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 2 անգամ»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ