Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Նեթանյահուն առաջարկել է ավելացնել Իսրայելի պաշտպանական բյուջեն. Կարեն Վերանյան

am es
Net`anyahown arhajarkel e avelats`nel Israyeli pashtpanakan byowjen. Karen Veranyan _87847

Նեթանյահուն կառավարությանն է ներկայացրել Իսրայելի «Անվտանգության հայեցակարգը 2030թ.» փաստաթուղթը։ Փաստաթուղթը հրապարակման ենթակա չէ, ներկայացվելու է երկրի գործադիր ու օրենսդիր մարմինների ենթակայության ներքո գործող հատուկ ծառայությունների և այդ հարցերով զբաղվող հանձնաժողովների ղեկավարությանը։

Փաստաթղթում առաջարկվում է ավելացնել երկրի պաշտպանական բյուջեն Համախառն ազգային արդյունքի 0,2-0,3%-ով՝ հաշվի առնելով առաջիկա տասնամյակում առկա անվտանգային մարտահրավերներն ու սպառնալիքները։ Մեծ կարևորություն է տրվում նաև Իսրայելի պաշտպանության բանակի մարտունակության և առհասարակ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցերին։

Ըստ Նեթանյահուի տեսլականի, առաջիկայում անհրաժեշտություն կլինի առավել մեծ ուշադրություն դարձնելու երկրի անվտանգության ապահովման, անվտանգության ոլորտում ներդրումների մեծացման հարցերին։ Նախատեսվող հավելյալ բյուջետային հատկացումները հնարավորություն կտան նաև ամրապնդելու երկրի հարվածային պոտենցիալը, կիբեռանվտանգությունը, արդիականացնել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգն ու թիկունքի պաշտպանությունը։

Կարեն Վերանյան 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ