Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Նեթանյահուն ողջունել է Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունը

am ru
Net`anyahown oghjownel e T`ramp`i, Erowsaghemn Israyeli mayrak`aghak` chanach`elow masin haytararowt`yowne_34188

 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Երուսաղեմn Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի հայտարարությունը եւ կոչ է արել այլ պետություններին եւս հետեւել Միացյալ Նահանգների օրինակին: Այս մասին  հաղորդում է Reuters- ը:

 «Նախագահի որոշումը կարեւոր քայլ է խաղաղության համար, քանի որ չի կարող  խաղաղություն լինել առանց Երուսաղեմը Իսրայել  պետության մայրաքաղաք որակելու», - ասել է Նեթանյահուն:

 

Միեւնույն ժամանակ  Իսրայելի վարչապետը շեշտել է, որ Թրամփի որոշումը չի փոխի Երուսաղեմի սուրբ վայրերի վերաբերյալ առկա իրավիճակը: «Ես հստակորեն  ասում եմ` սուրբ վայրերի վերաբերյալ ստատուս-քվոյի փոփոխություն չի լինի, - ասել է նա,- Իսրայելը միշտ էլ ապահովում է կրոնի ազատությունը ինչպես  հրեաների, այնպես էլ քրիստոնյաների եւ մահմեդականների համար»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ