Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Նիկոլ Փաշինյանի քայլերը կեղծ են. ոստիկանները հեռացրել են գյումրեցու կնոջը

am
Nikol P`ashinyani k`aylere keghts en. ostikannere herhats`rel en gyowmrets`ow knoje _106163

«Նիկոլը ասել ա, որ սա մեր տունն ա: Ես ասում եմ, որ պետք ա հանդիպեմ Փաշինյանի հետ, որովհետև ինքը ոչ մի կերպ չի ուզում ինձ հետ հանդիպել. վախենալու բան ունի,-հայտարարեց Կառավարության նիստի ընթացքում շենք մտնել ցանկացող գյումրեցի Ռուզաննա Ադանալյանը: Սակայն ոստիկանները կնոջը թույլ չտվեցին ներս մտնել:

Կինը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի քայլերը կեղծ են: «ԱԺ-ն բացել է ժողովրդի առաջ` դա օրինական է, իսկ կառավարություն մտնելը` ո՞չ: Հեղափոխություն եղավ, բայց հիմա հակահեղափոխականներն են նստած: Նիկոլը երկրի ղեկավար չի, թե հրապարակում բեմահարթակ չկա: Ինչու դուրս չի գալիս, ինչու չի ուզում հանդիպել մարդկանց հետ »:

Կինը բողոքում էր՝ 25 տարի առաջ որդուն՝ Արտյոմ Ադանալյանին սպանել են, գործն առ այսօր չի բացահայտվել: Փաշինյանի պատգամավոր եղած ժամանակ ինքը դիմել է նրան, բայց վերջինս ոչինչ չի կարողացել անել: Հիմա պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղվի իր որդուն սպանողներին հայտնաբերելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ