Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները, ՀՀ վարչապետի խոսքով, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման ոլորտներում առաջընթացի նոր մակարդակի ապահովմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության և դերակատարության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս գործընթացներում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը:
Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար, նշել է, որ հետևել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և ողջունելի է դրանց խաղաղ հանգուցալուծումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցության հարցի շուրջ: Վարչապետը նշել է, որ կանայք կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներում, ինչը ևս նպաստել է հեղափոխության թավշյա և ոչ բռնի ընթացքին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում և խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում և կառավարման համակարգում:
Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը, ընթացիկ ներքաղաքական զարգացումներին և այլն:
- Զինված ուժերում մեկնարկել է 2019 թ. ուսումնական տարին
- Զարուհի Բաթոյանը նոր տեղակալ ունի
- Բժշկական կենտրոնից կատարված գողությունը բացահայտվել է
- Այց մարտական դիրքեր (լուսանկարներ)
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
- Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը
- Լիդիան Արմենիան զգուշացնում է
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին և ՄԱԿ-ի մշտական համակարգողին
- Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները փետրվարի 11-ից 18-ը (տեսանյութ)
- Աղցան «Արևի շող»
- Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները, Հայաստանը դարձնել գիտական կենտրոն. Արմեն Սարգսյան
- Ապարանում բուք է
- Մի քանի ամփոփ փաստ՝ 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկից
- Կալանավորը դիմել է փախուստի
- Երևանի քաղաքապետարանը, օրենքի համաձայն, հունվարից սկսել է աղբահանության վճարների վերահաշվարկը
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
- Հայաստանը կարող է դառնալ պետական ծրագրով դպրոցական սնունդը կազմակերպող առաջին երկիրը
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին
- Ասադը՝ քրդերին. Սիրիայի բանակից բացի ձեզ ոչ ոք չի կարող պաշտպանել
- Սուրեն Քրմոյանը ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկել է հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ հարցեր
- Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական նիստը հետաձգվեց
- Թումանյանը 21-րդ դարի քաղաքացի է. ԿԳ նախարարը՝ «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» համաժողովին
- Ադրբեջանական բացահայտում
- ԱԻՆ հիդրոմետ ծառայությունն զգուշացնում է
- Քննչական կոմիտեն «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի քրեական գործով մեղադրանք է առաջադրել 17 անձի