Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Նոր բացահայտում«Կարգո»-ների գործով. պետությանը պատճառվել է ևս 600 մլն դրամի վնաս

am
Nor bats`ahaytowm<<Kargo>>-neri gortsov.  petowt`yane patcharhvel e ews 600 mln drami vnas_76223

Պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանը և Բագրատ Նավոյանը, օգտվելով ապրանքներ ներմուծելու և դրանք ցածր մաքսային արժեքով  մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից, տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ և արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ՝  այդ թվում՝ կիլոգրամներով:

Ներմուծված ապրանքների իրական սեփականատերերը հանդիսացել են տարբեր ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, որոնք իրենց ապրանքների տեղափոխումը և մաքսազերծումը կազմակերպել են նշված ընկերությունների միջոցով՝ հաշվի առնելով վերջիններիս տրված արտոնությունները:

Պարզվել է նաև, որ Կարլեն Մկրտչյանը ձևավորված մեխանիզմներով՝ այսպես կոչված «կարգո» ընկերությունների գործունեությունը կազմակերպել է ոչ միայն «Արմ Ընդ Ման» ՍՊԸ-ի, այլև «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ», ինչպես նաև «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների միջոցով:
Ձեռքբերված տվյալների հիման վրա ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից կատարվել են պետությանը պատճառված վնասի նոր հաշվարկներ: Դրանց արդյունքում հաշվարկվել են «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ» և «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների կողմից ծավալված գործունեության ընթացքում պետությանը պատճառված վնասի չափերը, որոնք կազմել են շուրջ 600 մլն ՀՀ դրամ:
Նախաքննությամբ ձեռնարկվում և իրականացվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ ընկերությունների կողմից պետությանը պատճառած վնասը վերականգնելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:  

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ