Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Նոր լարվածություն Սիրիա-Իսրայել հարաբերություններում

am en ru
Nor larvatsowt`yown Siria-Israyel haraberowt`yownnerowm_43263

Նախօրեին սիրիական հակաօդային պաշտպանական ուժերի կողմից իսրայելական ռազմական ինքնաթիռի կործանումը էլ ավելի սրեց երկու երկրների առանց այն էլ լարված հարաբերությունները։ Սիրիական պատերազմի առաջին օրից Իսրայելը ոչ միանշանակ դիրքորոշում է ունեցել Սիրիայի օրինական իշխանությունների հանդեպ, նաև ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես «Իսլամական պետության» դեմ Դամասկոսի մղած պայքարում։

 

Իսրայելի ռազմաօդային ուժերը պարբերաբար ներխուժել են Սիրիայի տարածք՝ հարված հասցնելով ահաբեկիչների դեմ պայքարող պաշտոնական ուժերի դիրքրին։ Նման քաղաքականությունը դատապարվել է միջազգային հանրության, բայց ոչ երբեք պաշտոնական մարմինների կողմից։

 

Նկատենք, որ թիրախներին ուղղված այդ հարձակումները և հարվածները իրականացվում էին միջազգային՝ ամերիկյան և ռուսական, ռազմական բլոկների համաձայնությամբ։ Միայն այդ փաստով կարելի էր բացատրել այն, որ այդ հարձակումները սիրիական ուժերի կողմից ակտիվ հակահարվածի չէին արժանանում։

 

Իսրայելական ռազմաօդային ուժերի թիրախ էին դառնում նաև շիայական, իրանամետ Հզբոլլահ խմբավորման դիրքերը, որոնք ինչպես հայտնի է ակտիվ մասնակցություն են  ունենում Սիրիայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին։ Սակայն Հզբոլլահը սիրիական բանակի հետ միասին պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, ու նկատենք, որ այդ պայքարը իրականացնում է բավականին արդյունավետ։

 

Հետևաբար, իսրայելական օդուժի՝ ահաբեկչության դեմ պայքարող ցամաքային                             ուժերին ուղղված հարվածները միշտ էլ գնահատվել են որպես ահաբեկիչներին աջակցելու փորձ, որպեսզի թույլ չտան նրանց շուտափույթ պարտությունը, այսպիսով ձգձգելով Սիրիայի պատերազմը։ Ի դեպ նույն տրամաբանությամբ է շարժվում նաև Թուրքիան, որը փորձում է իր հարավային հարևանին հնարավորինս երկար պահել անորոշ, սպասողական պատերազմի պայմաններում։

 

Հենց այս տրամաբանությամբ է բացատրվում նաև թուրքական ուժերի՝ քրդաբնակ Աֆրին քաղաք ներխուժելու ցանկությունը։ Այս քաղաքականության պատճառը Սիրիայում գործող ահաբեկչական հիմնական ուժերի՝ «Իսլամական պետության» պարտությունն է, ինչը հույս է տալիս ասելու, որ վաղ թե ուշ հնարավորություն կլինի խաղաղություն հաստատել այդ բազմաչարչար երկրում։

 

Սակայն այս իրավիճակը ձեռնատու չէ շատերին, ովքեր քաղաքական ու նաև տնտեսական շահեր ունեն այս պատերազմից։ Դա արտահայտվում է թե՛ սիրիական նավթի վաճառքից հարստացող թուրք պաշտոնյաների, ու հատկապես Էրդողանի ընտանիքի անդամների գործողություններով, ովքեր, փաստորեն, ուղղակիորեն կազմակերպում ու ղեկավարում են թուրքական ներխուժումը Սիրիայի հյուսիսային քրդաբակ շրջաններ, թե՛ Իսրայելի կողմից հարձակումների սաստկացմամբ, քանի որ վերջինս էլ անհանգստանում է պաշտոնական Դամասկոսի դիրքերի ուժեղացմամբ։

 

Ստեղծված իրավիճակում թերևս Սիրիայի օրինական իշխանություների իրավունքն է պաշտպանել պետության օդային սահմանները և թույլ չտալ այլ ուժերի ներխուժումը։ Իսրայելական F-16 օդանավի կործանումը կարող է սթափեցնող դեր ունենալ, որպեսզի վերջինս այսուհետ ձեռնպահ մնա նմանատիպ գործողություններից։ Սակայն, բացառված չէ հակառակ սցենարը, երբ պաշտոնական Թել Ավիվը ուժեղացնի ճնշումը և սաստկացնի հարվածների ինտենսիվությունը առանց օդուժի օգտագործման։ 

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ