Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Նոր նշանակում և ազատումներ վարչապետի որոշմամբ

am
Nor nshanakowm ew azatowmner varch`apeti oroshmamb_74839

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Միրզոյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝

Արմեն Միրզոյանին ազատել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Լևոն Խալիկյանն ազատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝

Լևոն Խալիկյանին ազատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Արամայիս Գրիգորյանը նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արամայիս Գրիգորյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ