Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Նորաստեղծ ռոբոտը կարող է մարդկանց փոխարեն բեռներ տեղափոխել

am es
Norasteghts rhobote  karogh e mardkants` p`okharen berhner teghap`okhel_75331

 

Տիբա քաղաքի Տեխնոլոգիաների ինստիտուտը ներկայացրել է ռոբոտ տրանսֆորմերի, որը կարող է կատարել տրանսպորտային միջոցի դեր, և տեղափոխել  սեփականատիրոջ գնումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երեք անիվներով ռոբոտը CanguRo անվանումն է ստացել, ինչը իտալերենով «կենգուրու» է նշանակում, հավանաբար, կենդանու հետ արտաքին նմանության պատճառով:

Ռոբոտը երկու ռեժիմ ունի. մեկում այն հիշեցնում է երեք անիվներով, շարժիչով հեծանիվ, որը կարող է առաջ և հետ շարժվել. մյուսում այն ինքուրույն հետևում է տիրոջը՝ տանելով միջին ծանրության բեռներ: Հաղորդվում է, որ ռոբոտը հագեցած է արհեստական ինտելեկտով, ինչը թույլ է տալիս նրան տեղաշարժվել՝ խուսափելով ճանապարհի խոչընդոտներից:

Մասնագետների տվյալներով՝ CanguRo-ի շարժման առավելագույն արագությունը երկու ռեժիմներում 10կմ/ժ է:

Դեռ չի հաղորդվում, թե երբ ռոբոտը վաճառքի կհանվի, սակայն ինստիտուտի մասնագետները ակնկալում են, որ հնարավորինս արագ կսկսեն առևտրային արտադրությունը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ